Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանը հայտարարել է նավթի նոր պաշարների հայտնաբերման մասին

22:30, կիրակի, 25 դեկտեմբերի, 2022 թ.
Վրաստանը հայտարարել է նավթի նոր պաշարների հայտնաբերման մասին

Բրիտանական Block Energy ընկերությունը նավթի պաշարներ է հայտնաբերել արևելյան Վրաստանի Պատարձեուլի գյուղի մոտ, հայտնում է վրացական Business Formula ռեսուրսը։

Դեկտեմբերի 9-ին մեկնարկած հորերի փորձարկման վերջին փուլից հետո այս հատվածում նավթի արդյունահանման ծավալը կազմում է օրական 45 բարել։

Պատարձեուլի հանքավայրը Block Energy-ին է հանձնվել 2020 թվականին։ Այնտեղ նավթի արդյունահանումն իրականացվում էր դեռևս խորհրդային տարիներին, օրինակ՝ 1975-1985 թվականներին արդյունահանումը կազմում էր 98 մլն բարել։

6098 | 0
Facebook