Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանը զորավարժություններ է անցկացրել Թայվանի մոտ՝ «ի պատասխան ԱՄՆ սադրանքներին»

18:24, կիրակի, 25 դեկտեմբերի, 2022 թ.
Չինաստանը զորավարժություններ է անցկացրել Թայվանի մոտ՝ «ի պատասխան ԱՄՆ սադրանքներին»

Չինաստանի ռազմածովային ուժերը, զորքերի այլ տեսակների հետ միասին, կիրակի օրը պարեկային և կրակային վարժանքներ են անցկացրել Թայվան կղզու մոտ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի (PLA) մարտական ​​հրամանատարության արեւելյան գոտու պաշտոնական ներկայացուցիչ Շի Յին։

«Դեկտեմբերի 25-ին Թայվան կղզու մոտակայքում Չինաստանի զինված ուժերը պարեկություն են իրականացրել, որում ներգրավված են եղել բոլոր տեսակի զորքերը։ Զորավարժություններ են անցկացվել նաև կրակոցներով և համատեղ հարվածներով»,- ասվում է մարտական ​​հրամանատարության WeChat սոցիալական ցանցի էջում տեղադրված հաղորդագրության մեջ։

Շի Յիի խոսքով՝ զորավարժությունները «Չինաստանի վճռական պատասխանն են ԱՄՆ-ի և Թայվանի ուժեղացված սադրանքներին»։

5723 | 0
Facebook