ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում չի նախատեսվում, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Интерфакс-ը:
«Նրանք (Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը) կլինեն Սանկտ Պետերբուրգում, սակայն եռակողմ հանդիպում նախատեսված չէ»,- ասել է նա: