Խնդրում ենք սպասել...

Համացանց

«2013-2019թթ. Ֆրանսիան 148 մլն եվրոյի ռազմական բնույթի վաճառք է արտահանել Ադրբեջան». Վարուժան Գեղամյան

14:12, շաբաթ, 24 դեկտեմբերի, 2022 թ.
«2013-2019թթ. Ֆրանսիան 148 մլն եվրոյի ռազմական բնույթի վաճառք է արտահանել Ադրբեջան». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեզանում Ֆրանսիայով հիացմունքի հերթական ալիքն է հասունանում, որը, բնականաբար, խիստ կազմակերպված է և անհրաժեշտ քաղաքական ուղերձներներ է պարունակում։
     Հայաստանի համար փաստացի երբեք ոչ մի իրական քայլ չարած (իրական քայլ, այլ ոչ թե ոչինչ չասող հայտարարություն, մտահոգություն կամ այլ նմանատիպ հույզ առաջացնող քայլ) Ֆրանսիան այս նույն տարիներին սկսել է ռազմական բնույթի արտադրանք վաճառել Հայաստանի թշնամի Ադրբեջանին։
     Այսպես, 2013-2019 թթ. Ֆրանսիան 148 մլն եվրոյի ռազմական բնույթի վաճառք է արտահանել Ադրբեջան։ Դրա մեծ մասը ընկնում է այն արբանյակային համակարգերին, որոնց շնորհիվ Ադրբեջանը Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում կարողանում էր լիարժեք դիտարկել մեր տարածքները։ Հայաստանը Ֆրանսիայից ստացել է 4500 եվրոյի ռազմամթերք։ Այսինքն՝ գրեթե ոչինչ։
     Իմիջիայլոց, եթե դեռ մինչև 2000-ականների կեսը ֆրանսիացիները խուսափում էին զինել Ադրբեջանին, ապա վերջին տարիներին ճիշտ հակառակն է։ Միաժամանակ շատացել են հայերին ուղղված դրական կոչերը։ Ինչպես միշտ՝ մեզ բարի խոսքեր, Ադրբեջանին՝ իրական օգնություն»։

4455 | 0
Facebook