Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ո՞վ է հավակնում Ժաննա Անդրեասյանի նախկին պաշտոնին. «Հրապարակ»

09:06, ուրբաթ, 23 դեկտեմբերի, 2022 թ.
Ո՞վ է հավակնում Ժաննա Անդրեասյանի նախկին պաշտոնին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ժաննա Անդրեասյանի՝ ԿԳՄՍ նախարար նշանակվելուց հետո թափուր է մնացել նրա նախկին՝ հանրակրթության բլոկը համակարգող փոխնախարարի պաշտոնը։ Եվ հիմա այդ բլոկի աշխատակիցները շունչը պահած սպասում են, թե ով է նշանակվելու այդտեղ։ Համակարգում լուրեր են շրջանառվում, թե հավակնորդներից մեկը ՔՊ-ական պատգամավոր, հրազդանցի Լիլիթ Ստեփանյանն է, ում քաղաքականություն և ԱԺ է բերել Սասուն Միքայելյանը։ Նա մինչ 2018-ին պատգամավոր դառնալը Կոտայքի փոխմարզպետն էր։ Սակայն խորհրդարանում հարեց ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թիմին։ Ակնհայտ է, որ շատ է ուզում գործադիր տեղափոխվել՝ նրա անունը պարբերաբար շրջանառվում է այս կամ այն կրթական պաշտոնի համար։ Հարությունյանը լոբբինգ է անում նրա թեկնածությունը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3961 | 0
Facebook