Վաշինգթոնը կշարունակի հետևել՝ արդյո՞ք Բելառուսը ցանկանում է լրացուցիչ օգնություն տրամադրել Մոսկվային Ուկրաինայի դեմ պատերազմում. եթե դա տեղի ունենա, կարող են նոր պատժամիջոցներ սահմանվել Մինսկի դեմ, այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, գրում է BBC-ն:
«Եթե նման փորձեր տեսնենք, համաչափ պատասխան կտանք՝ լրացուցիչ միջոցներ սահմանելով»,- ասել է նա։