Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին կոչ է արել Վրաստանին Սաակաշվիլիին ուղարկել արտերկիր՝ բուժման

10:36, երեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2022 թ.
Զելենսկին կոչ է արել Վրաստանին Սաակաշվիլիին ուղարկել արտերկիր՝ բուժման

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Վրաստանի կառավարությանը որոշում կայացնել՝ կալանավորված նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով արտասահման ուղարկելու վերաբերյալ, հայտնում է РБК-Украина-ն:

«Գթասրտություն պետք է դրսևորվի, հատկապես Սուրբ ծննդի ժամանակ: Այն, ինչ տեղի է ունենում Միխայիլի հետ, ծաղր է: Սա Վրաստանին սազական չէ: Դա պետք է դադարեցվի: Խնդրում եմ, որոշում կայացրեք, որը կարող է փրկել նրա կյանքը»,- ասել է Զելենսկին։

6010 | 0
Facebook