Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Երևան տեղանվան առաջին հիշատակությունները

23:00, երկուշաբթի, 19 դեկտեմբերի, 2022 թ.
Երևան տեղանվան առաջին հիշատակությունները

Այսօր, հատկապես մեզ ոչ բարեկամ հարևան պետությունների կողմից, շատ են փորձեր կատարվում խեղաթյուրել և սխալ ներկայացնել Երևան մայրաքաղաքի անվան ծագումն ու պատմությունը՝ նրան տալով մտացածին և հորինված ստուգաբանություններ։ Սակայն մի փոքր ուսումնասիրելով հայոց աղբյուրագիտական հարուստ ժառանգությունը՝ շատ արագ կարելի է ջախջախել Երևան տեղանման հայկականության նկատմամբ ցանկացած ոտնձգություն։
     Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ ապրել է անհիշելի ժամանակներից։ Գոյություն ունեն Երևան անվան ծագման մի քանի տարբերակներ, սակայն ամենաշատ տարածված և հավանության արժանացած տարբերակը Էրեբունի տեղանվան հնչյունափոխված տարբերակն է։
     Սակայն քչերը գիտեն, թե, ընդհանրապես, երբ է առաջին անգամ հայկական աղբյուրներում՝ գրավոր, թե արձանագիր, այս տեղանունը պատմության մեջ ի հայտ եկել հենց Երևան տարբերակով։ Ըստ ուսումնասիրությունների, Երևան հայատառ անվան գրավոր վաղագույն հիշատակություններից մեկը 7-րդ դարում գրված «Գիրք թղթոց» աշխատությունում պահպանված տեղեկությունն է, ըստ որի՝ Դվինում տեղի ունեցած 607 թ․ ժողովի ժամանակ Աբրահամ կաթողիկոսին հավատարմության երդում տված վաներեցների շարքում հիշատակվում է նաև «Դաւիթ Երևւանայ» վանահոր անունը։
     Երևան անվան՝ մեզ հայտնի վաղագույն հայատառ ևս մեկ օրինակ կա պատմիչ Սեբեոսի «Պատմության» մեջ, արաբական արշավանքների հետ կապված․ «եւ եկին ժողովեցան ի յԵրեւան, եւ մարտեան ընդ բերդին, եւ ոչ կարացին առնուլ»։ Հետաքրքիր է, որ Սեբեոսի այս հիշատակության արդյունքում մեզ է հասել նաև Երևանի բերդի ամենահին հիշատակությունը (մոտ 640թ․)։
     Երևան տեղանվան վիմագրական առաջին հիշատակությունը գտնվում է Սևանավանքում՝ Ս․ Առաքելոց եկեղեցու գմբեթի վրա պահպանված մի արձանագրության մեջ։

Երևան տեղանվան վիմագրական առաջին հիշատակությունը գտնվում է Սևանավանքում՝ Ս․ Առաքելոց եկեղեցու գմբեթի վրա պահպանված մի արձանագրության մեջ
Երևան տեղանվան վիմագրական առաջին հիշատակությունը գտնվում է Սևանավանքում՝ Ս․ Առաքելոց եկեղեցու գմբեթի վրա պահպանված մի արձանագրության մեջ
Երևան տեղանվան վիմագրական առաջին հիշատակությունը գտնվում է Սևանավանքում՝ Ս․ Առաքելոց եկեղեցու գմբեթի վրա պահպանված մի արձանագրության մեջ
Երևան տեղանվան վիմագրական առաջին հիշատակությունը գտնվում է Սևանավանքում՝ Ս․ Առաքելոց եկեղեցու գմբեթի վրա պահպանված մի արձանագրության մեջ
Այս արձանագրությունը կազմվել է Աշոտ Ա Բագրատունու դուստր և Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կին Մարիամ իշխանուհու անունից, որը 874 թ․-ին կառուցել է Սևանավանքի Ս․ Առաքելոց և Ս․ Աստվածածին եկեղեցիները։ Արձանագրության մեջ ասվում է այն մասին, որ վանքին որպես անձեռմխելի գույք են տվել գյուղեր ու հանդամասեր, ինչպես նաև այգիներ Գառնիում և Երևանում։
     Հետագայում Երևան տեղանունը բազմիցս հիշատակվում է Գեղարդավանքի, Մաքենյաց վանքի և այլ վանքերի մի շարք արձանագրություններում։
     Իսկ հենց Երևան քաղաքում պահպանված ամենահին արձանագրություններից մեկը, որտեղ հանդիպում է Երևան տեղանունը, գտնվում է այսօր Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում կանգուն Երևանի ամենահին շինություններից մեկի՝ Սբ Կաթողիկե եկեղեցու հարավային պատի արձանագրության մեջ։ 1264 թ-ով թվագրվող այս արձանագրության մեջ հաղորդվում է այն մասին, որ Սահմատին անունով մեկը գնել է Երևանը իր հողով ու ջրով։

7088 | 0
Facebook