Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախցի տասնյակից ավելի դպրոցականներ հույսով սպասում են րոպե առաջ տուն վերադառնալուն

18:36, երկուշաբթի, 19 դեկտեմբերի, 2022 թ.
Արցախցի տասնյակից ավելի դպրոցականներ հույսով սպասում են րոպե առաջ տուն վերադառնալուն

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանը, ով ուղեկցում է դպրոցականներին, «Արցախպրես»-ին տեղեկացրել է, որ այս օրերին հաստատվել են Գորիսի հյուրանոցներից մեկում։

«Հյուրանոցի տնօրինությունն անում է ամեն ինչ, որպեսզի երեխաներն իրենց ազատ ու անկաշկանդ զգան: Ինքս, որպես հոգեբան, երեխաների հետ պարբերաբար անց եմ կացնում զրույցներ, փորձում եմ այնպես անել, որպեսզի չընկճվեն: Նրանք կապ են պահում ծնողների հետ, նույնիսկ իրենք են հույս տալիս նրանց, որ ամեն բան լավ է լինելու»,-ասել է Ա. Գյանջումյանը: Նախարարի խորհրդականը նշել է,որ այս օրերին դպրոցականների առօրյան հագեցած է անցնում: Այցելել են Ակսել Բակունցի տուն-թանգարան, մասնակցել Հայաստանի Ամերիկյան համալսարանի Գորիսի մասնաճյուղի կողմից կազմակերպված խաղերին:

«Հայկական Կարմիր խաչի ընկերությունից են երկու անգամ այցելել մեզ, երեխաների համար խաղեր կազմակերպել, նվերներ հանձնել: Շրջայց ենք կատարել Գորիս քաղաքում, այցելել տեսարժան վայրեր: Տեղի դպրոցականները մեր երեխաների համար համերգ են կազմակերպել: Հանդիպում ենք ունեցել նաև ԵՄ դիտորդների հետ, և բավականին հետաքրքիր ու կարևոր հարցադրումներ են կատարել երեխաները»,-հավելել է նա՝ նշելով, որ երեխաները հույսով սպասում են րոպե առաջ տուն՝ Արցախ վերադառնալուն:

Արցախցի տասնյակից ավելի դպրոցականներ հույսով սպասում են րոպե առաջ տուն վերադառնալուն
Արցախցի տասնյակից ավելի դպրոցականներ հույսով սպասում են րոպե առաջ տուն վերադառնալուն
Արցախցի տասնյակից ավելի դպրոցականներ հույսով սպասում են րոպե առաջ տուն վերադառնալուն
Արցախցի տասնյակից ավելի դպրոցականներ հույսով սպասում են րոպե առաջ տուն վերադառնալուն
2590 | 1
Facebook