Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Առաջինը Հայաստանում․ IDBank-ը ներկայացնում է Travel քարտ ճանապարհորդության սիրահարների համար

18:24, երկուշաբթի, 19 դեկտեմբերի, 2022 թ.
Առաջինը Հայաստանում․ IDBank-ը ներկայացնում է Travel քարտ ճանապարհորդության սիրահարների համար

Քարտ քարտեզը բացահայտելու համար․ IDBank-ը թողարկել է բազմաթիվ առավելություններով Visa Travel քարտը։ Դարձրեք Ձեր ճանապարհորդությունը էլ ավելի հաճելի և հարմար:

Ձեռք բերելով IDBank-ի Visa Travel քարտը՝ Դուք ունեք հնարավորություն ստանալու․

- 1,5% Cashback ավիատոմսերի, գնացքի տոմսերի, տուրիստական գործակալությունների, հյուրանոցների, մեքենաների վարձակալության դիմաց կատարված վճարումներից

- 0.5% Cashback այլ վճարումներից, այսինքն՝ քարտը ոչ միայն ճանապարհորդելիս է հարմար և գրավիչ, այլ նաև առօրյա կյանքում

- Lounge key ծրագիր, որը հնարավորություն կտա օրացուցային տարվա ընթացքում երկու անգամ անվճար մուտք գործել բիզնես սրահ տարբեր երկրներում

- Անվճար Fast track, որը հնարավորություն կտա օդանավակայաններում խուսափել հերթերից

- Անվճար 24/7 կոնսիերժ ծառայություն, որը կլինի ձեր օգնականը ցանկացած վայրում և իրավիճակում

- Ճանապարհորդության ապահովագրություն 50% զեղչված արժեքով

- Բանկի կողմից առաջարկվող պահատեղերի վարձակալություն՝ քարտի գործողության յուրաքանչյուր տարվա համար 50% զեղչված արժեքով

- Avis ավտովարձույթի ծառայությունից օգտվելու հնարավորություն 20% զեղչված արժեքով

- Տարեկան 2 անգամ անվճար ինտերնետ ռոումինգ փաթեթ ակտիվացնելու հնարավորություն

Իսկ հիմա անակնկալների մասին․ բոլոր այն հաճախորդները, որոնք կպատվիրեն Visa Travel քարտ 15/12/2022թ-ից մինչև 15/02/2023թ-ը ներառյալ կստանան 5000 դրամ Welcome բոնուս իրենց քարտային հաշվին։

Բացի այդ, նույն ժամանակահատվածում Visa Travel քարտ պատվիրելու դեպքում կունենաք հնարավորություն մասնակցելու խաղարկությանը, որի ընթացքում կխաղարկվի 5 արտագնա տուր դեպի՝ Բալի, Մալդիվներ, Կիպրոս, Մոնտենեգրո և Դուբայ։

IDBank-ի Visa Travel քարտը կարող եք պատվիրել Idram&IDBank հավելվածով և ստանալ 20% զեղչ առաջին տարվա սպասարկման վճարի համար։

Դե ինչ, շտապիր բացահայտել քարտեզը, իսկ Travel քարտը կլինի քո անփոխարինելի ուղեկիցը։

Visa Travel քարտի պայմաններին և առավելություններին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ արշավի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

6506 | 0
Facebook