Արցախի շրջափակման հետևանքով Երևանում մնացած երեխաները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև յուրահատուկ միջոցառում են կազմակերպել՝ ստեղծագործական ձևով ներկայացնելով իրենց հույզերը: Այն նաև բողոքի ակցիա է՝ ցույց տալու՝ ինչ ապրումներ ունեն երեխաները՝ հայտնվելով այս իրավիճակում:
Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթ է՝ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: