Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել

11:48, կիրակի, 18 դեկտեմբերի, 2022 թ.
Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան կիրակի՝ դեկտեմբերի 18-ին, երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ՝ 25 րոպե ընդմիջումով, հայտնում է Reuters-ը:

Նախնական տվյալներով՝ վնասներ չեն եղել։

Հյուսիսային Կորեան հրթիռն արձակել է բարձր հզորությամբ պինդ վառելիքի շարժիչի փորձարկումից ընդամենը օրեր անց: Փորձագետների խոսքով՝ որ դա թույլ կտա ավելի արագ և շարժական բալիստիկ հրթիռներ արձակել, քանի որ երկիրը ձգտում է ռազմավարական զենք մշակել և արագացնել իր միջուկային ու հրթիռային ծրագրերը:

6674 | 0
Facebook