Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեղրու սար» և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն

22:36, ուրբաթ, 16 դեկտեմբերի, 2022 թ.
«Մեղրու սար» և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
     «Մեղրու սար» և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

9430 | 0
Facebook