Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եղա՞վ ըմբոստություն այս նշանակման դեմ. իհարկե՛, չեղավ». Վահե Լոռենց

01:06, շաբաթ, 17 դեկտեմբերի, 2022 թ.
«Եղա՞վ ըմբոստություն այս նշանակման դեմ. իհարկե՛, չեղավ». Վահե Լոռենց

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դպրոցն ու բանակը մեր պետության ամենախոցելի տեղերն են։ Օրեր առաջ կրթության (ԿԳ և չգիտեմ՝ ինչի) նախարար է նշանակվել անձ, որն ատելությամբ է լցված ամեն ազգայինի նկատմամբ, որը Նժդեհին ֆաշիստ է համարում։

Կարծում եմ՝ նա էլ իր ձեռքով վերջին մեխը կխփի մեր վախճանված կրթական համակարգի դագաղին։ Եղա՞վ ըմբոստություն այս նշանակման դեմ։ Իհարկե՛, չեղավ․․․ Ցավոք, ուսուցիչներ քիչ են մնացել դպրոցում։ Եղածն էլ շուտով կփոխարինեն դասատուներով և ամեն բան ավարտին կհասցնեն․․․․»:

Աղբյուրը` Վահե Լոռենց
5335 | 2
Facebook