Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արցախում իրավիճակը ծայրահեղ է». Թագուհի Թովմասյան

11:30, հինգշաբթի, 15 դեկտեմբերի, 2022 թ.
«Արցախում իրավիճակը ծայրահեղ է». Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՐՑԱԽՈՒՄ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄ Է. հրատապ գրություններ եմ հասցեագրել ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի համապատասխան մարմիններին։

Ավելի քան 3 օր է՝ Ադրբեջանն արգելափակել է Արցախը Հայաստանին կապող միակ կենսական ճանապարհը։ Հրատապ գրություններով ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի համապատասխան մարմիններին կրկին ահազանգել եմ, որ Արցախի շրջափակման Ադրբեջանի այս հանցավոր վարքագծի հետևանքով՝

- Ստեփանակերտի բժշկական կենտրոնի մի շարք հիվանդների կյանքը վտանգի տակ է, քանզի նրանք Երևանում հրատապ բժշկական օգնության կարիք ունեն, որը հնարավոր չէ իրականացնել, քանզի Ադրբեջանը շրջափակել է Արցախը,

- Սննդամթերքի, դեղորայքի մատակարարումը դարձել է անհնարին,

- Բազմաթիվ կանայք, երեխաներ, ծերեր ստիպված են եղել գիշերել դրսում՝ ցուրտ ձմռան պայմաններում, որն անթույլատրելի է,

- Աշխատանքի մեկնած հարյուրավոր մարդիկ զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից և չեն կարողանում տուն վերադառնալ․․․

Միջազգային գործընկերներիս ուշադրությունն եմ հրավիրել, որ ցուրտ ձմռան պայմաններում Ադրբեջանը կասեցրել է գազամատակարարումն Արցախին, որը հումանիտար և տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն կյանքի է կոչվում Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ։ Նաև ընդգծել եմ միջազգային կառույցների հրատապ քայլերի անհրաժեշտությունը՝ Արցախի ապաշրջափակման ուղղությամբ, որպեսզի Ադրբեջանի այս անմարդկային վարքագծի հետևանքով շրջափակված Արցախի ավելի քան 120000 քաղաքացիներ կարողանան իրացնել իրենց համընդհանուր իրավունքները։ Արցախում իրավիճակը ծայրահեղ է։ Անհրաժեշտ են հրատապ քայլեր՝ ի պաշտպանություն Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի»։

4746 | 0
Facebook