Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Փաշինյանին հայհոյողը դարձավ ռեկտորի պաշտոնակատար․ «Հրապարակ»

09:24, չորեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2022 թ.
Փաշինյանին հայհոյողը դարձավ ռեկտորի պաշտոնակատար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի ռեկտորի ԺՊ է նշանակվել մանկավարժական գիտությունների դոկտոր Լեռնիկ Պետրոսյանը, ով միշտ քննադատել է, որոշ շրջանակներում՝ նույնիսկ հայհոյել Նիկոլ Փաշինյանին։

Չնայած ՔՊ-ն դեմ էր նրա նշանակմանը, մեր աղբյուրները փաստում են, որ ԱԺ սյունեցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը 42 էջանոց նամակ է գրել վարչապետին՝ նշելով, թե ինչու չի կարող Պետրոսյանը նշանակվել, սակայն կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմ պատգամավոր Դավիթ Դանիելյանի ջանքերով Դումանյանը հասցրեց ստորագրել նրա որոշումը, ու երեկ՝ դեկտեմբերի 13-ին, հենց Դանիելյանն էլ Պետրոսյանին ներկայացրել է կոլեկտիվին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

4438 | 1
Facebook