Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ը կոչը՝ Ադրբեջանի իշխանություններին

22:18, երեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2022 թ.
ԵՄ-ը կոչը՝ Ադրբեջանի իշխանություններին

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Փեթեր Սթանոն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին:
     «Եվրոմիությունը մտահոգությամբ հետևում է դեկտեմբերի սկզբից Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին։ ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան:

Միջանցքով ազատ տեղաշարժի սահմանափակումները տառապանք են պատճառում տեղի բնակչությանը և ստեղծում հումանիտար մտահոգություններ։ Բոլոր այլ մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն ներգրավված կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով:
     Եվրամիությունը զսպվածության կոչ է անում և պատրաստ է նպաստել իրավիճակը կարգավորելուն ուղղված ջանքերին»,- ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակի հայտարարության մեջ:

12621 | 0
Facebook