Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վաղը Բաքուն կարող է ներգրավվել հեծանվորդների, խոհարարական մասնագետների և այլն». Դավիթ Բաբայան

09:36, երեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2022 թ.
«Վաղը Բաքուն կարող է ներգրավվել հեծանվորդների, խոհարարական մասնագետների և այլն». Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ հենց «բնապահպաններ: Իհարկե, վաղը Բաքուն կարող է ներգրավել հեծանվորդների, խոհարարական մասնագետների և այլն։ Բայց «բնապահպաններ» են պետք, որպեսզի քողարկեն իրենց ծրագրերը նաև Արցախը տնտեսապես կաթվածահար անելու համար։ Ադրբեջանը շատ է ուզում փակել Ղարաբաղի տնտեսության դրոշակակիր՝ «Բեյզ Մեթըլս» ընկերությունը և Կաշենի պղնձի հանքը»։

Աղբյուրը` Դավիթ Բաբայան
6671 | 0
Facebook