Եվրոմիությունը կոշտ պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ՝ կապված երկրում ստեղծված իրավիճակի և Թեհրանի կողմից ենթադրյալ ռազմական մատակարարումների հետ, այս մասին հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, փոխանցում է Reuters-ը։
«Մենք կկիրառենք շատ կոշտ պատժամիջոցներ Իրանի դեմ: Ցանկացած միջոց կձեռնարկենք՝ ի պաշտպանություն իրանցի կանանց և խաղաղ ցույցերի»,- նշել է նա։ «Ես խոսել եմ նախարարի հետ. Իրանը շարունակում է պնդել, որ ԱԹՍ-ներ չի մատակարարում Ռուսաստանին և մտադիր չէ հրթիռներ փոխանցել։ Տեսնենք»,- հավելել է Բորելը։