Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հռոմում տղամարդը կրակ է բացել մարդկանց վրա

17:48, կիրակի, 11 դեկտեմբերի, 2022 թ.
Հռոմում տղամարդը կրակ է բացել մարդկանց վրա

Հռոմեական Ֆիդեն թաղամասում տղամարդը բարում սպանել է երեք մարդու, ևս չորսին՝ ծանր վիրավորել, հայտնում է La Republbica-ն։

Պարզվել է, որ հարձակվողը 57-ամյա Կլաուդիո Կամպիտին է։ Նախնական վարկածով՝ նրան կրակ բացելու դրդապատճառը համատիրության հետ կապված վեճն է եղել։ Հանդիպումը սկսվելուն պես տղամարդու և երեք կանանց միջև հանկարծակի վեճ է սկսվել։ Ներկաները նույնիսկ չեն հասցրել հասկանալ, թե ինչ է կատարվում, երբ Կամպիտին հանել է ատրճանակն ու կրակել։

5836 | 0
Facebook