Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ
ԵԽԽՎ Իրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ: Այս մասին որոշումը ստորագրել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ. ԵԽԽՎ Իրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2022 թվականի դեկտեմբերի 10-13-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ: |