Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում բախվել են թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mercedes-ը. կան վիրավորներ

23:36, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2022 թ.
Երևանում բախվել են թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mercedes-ը. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Նորագավիթ թաղամասում՝ նախկին ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտ, բախվել են 56-ամյա Սամվել Ն-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան և 45-ամյա Արմեն Պ-ի վարած ՊԱԶ մակնիշի ավտոբուսը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։

ՊԱԶ ավտուբուսը սպասարկում է թիվ 6 երթուղին։

4111 | 0
Facebook