Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երազ» թաղամասում կառուցվող էլիտար շենքում հայտնաբերվել է տղամարդու դի

21:18, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2022 թ.
«Երազ» թաղամասում կառուցվող էլիտար շենքում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանի «Երազ» թաղամասում կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ժամը 15։45-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 12 խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի 2/5 նոր կառուցվող «Երազ» թաղամասի էլիտար շենքերից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Սերգեյ Կ-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս կառուցվող շենքի 2-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել ու տեղում մահացել։ Նա աշխատում էր նշված շինհրապարակում՝ որպես բանվոր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

3515 | 0
Facebook