Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստանում ազգային և ապազգային էլիտաների պայքար է ընթանում»․ Կարեն Վրթանեսյան

20:30, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2022 թ.
«Հայաստանում ազգային և ապազգային էլիտաների պայքար է ընթանում»․ Կարեն Վրթանեսյան

«Բոլորս ապրում ենք պատրանքների մեջ, և եթե մենք չապրեինք պատրանքների մեջ, երևի թե ինքնասպան լինեինք: Ես չեմ ուզում այսօր խոսել ժողովրդի պատրանքների մասին, ես կուզեի, որ մենք խոսենք ազգային էլիտաների պատրանքների մասին»,- «Հայկական օրակարգ. ինչպես դուրս գալ իլյուզիաներից» թեմայով քննարկման ժամանակ ասել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«Այսօր Հայաստանում ընթանում է ազգային և ապազգային էլիտաների պայքար։ Եթե երկրորդին հաջողվում է ավելի շատ մարդկանց մոբիլիզացնել, ապա դա առաջինների խնդիրն է։ Ազգային էլիտաները պետք է հասկանան իրենց սխալները։ Ընդդիմությունը իրավիճակի գնահատման ինստիտուցիոնալ մեխանիզմներ չի ստեղծել»,- նշել է Վրթանեսյանը։

«Հայաստանում ազգային և ապազգային էլիտաների պայքար է ընթանում»․ Կարեն Վրթանեսյան
3003 | 0
Facebook