Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՊՊԾ-ն կառանձնանա ԱԱԾ-ից ու կդառնա վարչապետին ենթակա մարմին

19:30, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2022 թ.
ՊՊԾ-ն կառանձնանա ԱԱԾ-ից ու կդառնա վարչապետին ենթակա մարմին

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում ներկայացվող փոփոխությունների և լրացումների փաթեթը:

Հիշեցնենք՝ առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել` որպես վարչապետին ենթակա մարմին: ՊՊԾ ղեկավարին կնշանակի վարչապետը, իսկ նրա տեղակալին՝ նախագահը:

Նախագծով խմբագրվում են նաև Հանրապետության պաշտոնաթող նախագահներին և վարչապետներին տրամադրվող անձնական ցմահ պետական պահպանության տրամադրման վերաբերյալ գործող դրույթները: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ այս դրույթները վերաբերելու են միայն գործող և ապագա վարչապետներին ու նախագահներին: Ըստ դրույթների՝ պաշտոնաթող նախագահների դեպքում սահմանվում է 7 տարվա, իսկ պաշտոնաթող վարչապետների դեպքում 10 տարվա ժամկետ, որից հետո վերջինների համար պետական պահպանություն տրամադրելու հնարավորությունը նախատեսվում է վարչապետի որոշմամբ: Առաջարկվում է պաշտոնավարման ընթացքում պետական պահպանություն տրամադրել նաև ԱԺ նախագահի հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:

ՊՊԾ-ն կառանձնանա ԱԱԾ-ից ու կդառնա վարչապետին ենթակա մարմին
3048 | 0
Facebook