Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվել է

16:06, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2022 թ.
Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվել է

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ այսօր տեղի ունեցած ընտրություններում գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվել է՝ ձայների 12 - 8 հարաբերակցությամբ։
     Նշվում է, որ ռեկտորի ընտրությունը վերապահված էր համալսարանի հոգաբարձուների՝ 20 հոգուց բաղկացած խորհրդին, որի նախագահն է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։

Նախօրեին «Հայկական ժամանակ»-ը հոդված էր հրապարակել՝ նշելով, որ Կարինե Հարությունյանը կատարել է մի շարք չարաշահումներ, որոնց շրջանակներում գործ է քննվում իրավապահ մարմիններում:

2660 | 0
Facebook