Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա է ցավալի իրականությունը». Վահե Լոռենց

16:30, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2022 թ.
«Սա է ցավալի իրականությունը». Վահե Լոռենց

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի գրառումը. «ԽԱԹԱՐՎԱԾ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ
     Նկարներում պատկերվածը Սանահինի վանական համալիրում գտնվող Զաքարյան արքաների դամբարանն է: Ահա պատկեր, որ արտացոլում է մեր խաթարված արժեհամակարգը. ամենուր եկեղեցիները խնամված, մաքուր, իսկ հայոց պետականության, հայոց Փառքի խորհուրդն իր մեջ ամփոփող այս դամբարանը քանի-քանի տարի է՝ խնամքի կարիք ունի: Նույն վիճակում է գտնվում նաև Զաքարյաններից սերած Արղության-Երկայնաբազուկ տոհմի դամբարանը....
     Սա է ցավալի իրականությունը... Ու քանի դեռ մենք այսպես ենք վերաբերվում հայոց պատականության, Փառքի խորհուրդն իր մեջ ամփոփող հուշարձաններին, ու ամեն քայլափոխի միայն եկեղեցիներ ենք կառուցում, որևէ լավ ակնկալիք ներկայից և ապագայից, չպետք է ունենանք, ուղղակի՝ իրավունք չունենք, արժանի՛ չենք որևէ լավ բանի...»:

Աղբյուրը` Վահե Լոռենց
3439 | 1
Facebook