Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քոչարյանի խնամուն ասեք՝ թող կատարի պարտավորությունները». ՔՊ-ական պատգամավոր

12:30, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2022 թ.
«Քոչարյանի խնամուն ասեք՝ թող կատարի պարտավորությունները». ՔՊ-ական պատգամավոր

«Ձեզ ուզում եմ մի պատմություն պատմել․ երեք տարի առաջ Լոռվա մարզի շրջաններից մեկում կառավարությունը մի քանի մրցույթ է հայտարարում, եթե չեմ սխալվում 6-7 գյուղ կապող ճանապարհի համար, անտանելի վիճակում ա ճանապարհը, մրցույթը հաղթում է քաղաքական գործիչներից մեկի ընտանիքի անդամի մեծ կազմակերպությունը՝ օրենքով սահմանված կարգով՝ մրցույթ, տենդեր, հաղթանակ, շնորհավորանքներ, բավականին մեծ գումար՝ 3 մլրդ դրամ՝ մոտ 7 մլն դոլար, ու երեք տարի մոտավորապես այդ կազմակերպությունը չի անում այդ աշխատանքը, կառավարությունն ասում ա՝ արի փողը վերցրու, արա, չի անում։ Էս պատմությունը կլիներ ինչ-որ սովորական, դասական պատմություն, բայց այն դասական չի այնքանով, որ հետո այդ քաղաքական գործչի ղեկավարած թիմը գալիս է էստեղ, ասում է՝ կապիտալ ծախսերը թերակատարվում են, գնացեք ձեր առաջնորդի ընտանիքի անդամներին ասեք՝ այդ ծախսերը կատարեն, այն պարտավորությունները, որ վերցնում են տենդեր հաղթելով՝ կատարեն, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի խնամու մասին է խոսքը»,- այսօր ԱԺ արտահերթ նիստի իր ելույթում ասել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն հայտարարությունից հետո, որ՝ «կապիտալ ծախսերն էլի խայտառակ թերակատրվել են»։

6666 | 0
Facebook