Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Ոստիկանները խոշտանգել են Ֆրանսիայի քաղաքացուն. նա թմբկաթաղանթի պատռվածք և գլխուղեղի ցնցում է ստացել

23:36, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ.
Ոստիկանները խոշտանգել են Ֆրանսիայի քաղաքացուն. նա թմբկաթաղանթի պատռվածք և գլխուղեղի ցնցում է ստացել

Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, նկարիչ, քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանին ոստիկանության աշխատակիցները ծեծել ու խոշտանգել են։ Այս մասին 24News-ին ասել է քանդակագործի փաստաբան Վլադիմիր Հովհաննիսյանը։
     Հովհաննիսյանը նախ ներկայացրեց դեպքի նախապատմությունը։

«Իմ պաշտպանյալը մի առիթով մի փոքր ալկոհոլ է օգտագործած լինում, և կինն է նրա հետևից գալիս, որպեսզի մեքենայով տուն բերի ամուսնուն, արդեն տան մոտ բազմություն է հավաքված լինում, այդ թվում՝ պարեկներ, Արաբկիրի ոստիկանության բաժնի աշխատակիցներ։

Երբ հասնում են տան հարակից հատվածում գտնվող իրենց բացօթյա ավտոկայանատեղին, տեսնում են՝ այդ մասում այլ մեքենա է կայանված, ազդանշան են տալիս, որ սեփականատերը տեղափոխի մեքենան։

Մոտակա ակումբից եկող աղմուկի վերաբերյալ էլ արդեն ահազանգ է հնչած լինում։ Մոտենում է մի հարբած մարդ, որից հետո կոնֆլիկտ է հասունանում կանչելու և ձայնային ազդանշան տալու հանգամանքների հետ կապված։

Պարեկները միջամտում են, հարցը կարգավորվում է, որից հետո կրկին բարձրաձայն խոսակցություններ և քաշքշուկ է սկսվում։

Ոստիկանները վերադառնում են պահանջով, որ պետք է բաժին տանեն վիճաբանության կողմերին։

Իմ պաշտպանյալի կինը տեղեկացնում է պարեկներին՝ «մենք մտնում ենք տուն, հիմա մեր տան առջև ենք կանգնած, որևէ խնդիր չկա էստեղ»։
     Պարեկներից մեկը hրում է կնոջը, թե «ձայնդ կտրի՛»։ Դա տեսնելով՝ իմ պաշտպանյալը վրդովվում է», - ասել է փաստաբանը։

Վլադիմիր Հովհաննիսյանն ասաց, որ Վանեսքեհյանն այդ պահին սկսում է վիճաբանել պարկների հետ, ինչից հետո պաշտպանյալիս ձեռնաշղթա են հագցնում ու տանում Արաբկիրի բաժին, ծեծում ու խոշտանգում.
     «Մեր տեղեկություններով վիճաբանության մյուս կողմին բաժին են բերել և բաց թողել։ Այնպես են ծեծում, որ զույգ ականջների թաղանթների պատռվածք է առաջանում, աչքի շրջանում վնասվածք, գլխուղեղի լուրջ ցնցում։ Այնպիսի լուրջ վնասվածք է ստացել, որ շուրջ 15 օր բուժօգնություն է ստացել Հանրապետական բժշկական կենտրոնում, Մխիթար Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցում։

Ծեծելուց հետո ձերբակալում են, ծեծը ներկայացնում են որպես ոստիկանի աշխատակցի նկատմամբ բռնություն, իբր Արաբկիրի բաժնում հարվածներ է հասցրել ոստիկաններին, մինչդեռ նման բան չի եղել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

| | |
4418 | 1
Facebook