Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի ռուսական հեռուստաալիքների դեմ

23:48, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ.
ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի ռուսական հեռուստաալիքների դեմ

Եվրոմիությունը՝ որպես հակառուսական պատժամիջոցների իններորդ փաթեթի մաս, կարող է կասեցնել ռուսական NTV, REN TV, Russia 1 և Channel One հեռուստաալիքների բլոկի հեռարձակման լիցենզիաները, հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով ստացված փաստաթղթերը։ Ինչպես հինգշաբթի օրը նշել է ԵՄ դիվանագետ Խոսեպ Բորելը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը կներառի «ռուսական լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչներ»։

Նյութում նշվում է նաեւ, որ հաջորդ սահմանափակումները կարող են ազդել 169 կազմակերպությունների վրա, որոնք արտադրանք են տրամադրում ռուսական ռազմարդյունաբերական համալիրի համար։

Հստակեցվում է, որ նոր պատժամիջոցների տակ կհայտնվեն քիմիական և կենսաբանական սարքավորումները, էլեկտրոնային բաղադրիչները, անկարգությունների դեմ պայքարի սարքավորումները և անօդաչու թռչող սարքերի շարժիչները։

Հիշեցնենք, որ ԵՀ ղեկավարը չորեքշաբթի ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի առաջարկներ։ Մասնավորապես, անհատական ​​պատժամիջոցների ցանկը կընդլայնվի՝ ներառելով մոտ 200 անհատներ և կազմակերպություններ։

5843 | 0
Facebook