Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե ունենայինք ազգային իշխանություն, Արամի նամակը կհայտնվեր միջազգային մեդիաներում». Անժելա Էլիբեգովա

19:18, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ.
«Եթե ունենայինք ազգային իշխանություն, Արամի նամակը կհայտնվեր միջազգային մեդիաներում». Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է․ «Եթե մենք ունենայինք ազգային իշխանություն, 10 տարեկան Արամի նամակը, ով Ձմեռ պապուց նվերների փոխարեն սեպտեմբերի 14-ին Ջերմուկում զոհված իր պապայի մարմինն ա խնդրում վերադարձնել թշնամուց, արդեն կհայտնվեր միջազգային մեդիաներում։
     Պաշտոնյաները իրենց էջերը կօգտագործեին թշնամու ռազմական հանցագործությունները բարձրաձայնելու համար։ Բոլոր հնարավոր միջազգային հարթակներում կխոսեին Արամի պես հազարավոր երեխաների կյանքի իրավունքի սպառնալիքների մասին։
     Բոլոր ՀԿ-ները իրենց արտերկրի գործընկերներին կտեղեկացնեին թշնամու կողմից հումանիտար աղետ ստեղծելու մասին։
     Բացարձակ բարդ բան չկա, ցանկության հարց ա զուտ»։

3050 | 0
Facebook