Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն հավանություն է տվել. Խորվաթիան մտնում է Շենգեն գոտի

18:24, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ.
ԵՄ-ն հավանություն է տվել. Խորվաթիան մտնում է Շենգեն գոտի

Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հայտնել է, որ ԵՄ երկրներն այսօր պաշտոնապես հավանություն են տվել Խորվաթիայի անդամակցությանը Շենգենյան գոտուն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բուլղարիայի և Ռումինիայի՝ Շենգեն գոտուն միանալու հարցի քննարկումը ձգձգվում է մի շարք երկրների դիրքորոշման պատճառով, որոնք դժգոհ են երկու թեկնածու երկրներում միգրացիոն վերահսկողության իրականացման հետ կապված իրադրությունից։ Մասնավորապես, նրանք մեջբերել են Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերի հայտարարությունները, ով պնդում էր, որ Բուլղարիան և Ռումինիան ժամանակից շուտ ընդգրկվեն, մինչ նրանց խնդիրների լուծումը։

6631 | 0
Facebook