Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շատ վատ է, որ էդքան փաստացի լրտես կա մեր հանրապետությունում»․ Վահագն Ալեքսանյան

16:18, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ.
«Շատ վատ է, որ էդքան փաստացի լրտես կա մեր հանրապետությունում»․ Վահագն Ալեքսանյան

«Ցավալի է, որ մեր երկրում էդքան լրտեսներ են աճել և շատ էժան՝ սոցիալական ցանցերում որոշակի կոնտակտներ պարզապես ունենալու արդյունքում։ Բնականաբար, այս բոլոր բարեփոխումները միտված են նմանատիպ խնդիրները հենց բնում խեղդելուն»,- «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ընթացքում նման հայտարարություն է արել ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը: Հիշեցնենք՝ Պետական պահպանության ծառայությունն առանձնացվում է Ազգային անվտանգության ծառայության մարմիններից և դառնում առանձին մարմին՝ վարչապետին ենթակա:

Նույն խմբակցությունից Վահագն Ալեքսանյանն անդրադառնալով այս թեմային, նշել է․ «ԱԱԾ-ի գործառույթների շրջանակի նեղացումն ու կենտրոնացումը հստակ կետերի վրա ողջունելի է, հատկապես որ այդ կետերից մեկով՝ հակահետախուզության առումով, ԱԱԾ-ն, եթե չեմ սխալվում, վերջին երկու տարում, ցույց է տալիս, վատ իմաստով, բացառիկ արդյունք, որովհետև շատ վատ ա, որ էդքան փաստացի լրտես կա մեր հանրապետությունում, ու հատկապես հենց անվտանգության ոլորտում, զինծառայության մեջ։ Դրանք ուղղակի սարսափելի թվեր են, բայց լավն էն ա, որ ԱԱԾ-ն էդ թվերով ձերբակալվածներ ա տալիս, ովքեր հուսով եմ՝ շուտով կկրեն իրենց արժանի պատիժը»։

3192 | 0
Facebook