Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՊՊԾ-ն կառանձնացվի ԱԱԾ-ից. ԱԺ նախագահի ընտանիքին ևս պետական պահպանություն կտրամադրվի

15:12, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ.
ՊՊԾ-ն կառանձնացվի ԱԱԾ-ից. ԱԺ նախագահի ընտանիքին ևս պետական պահպանություն կտրամադրվի

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

«Որոշում է կայացվել պետական պահպանության ծառայությունը ԱԱԾ-ի մարմիններից առանձնացնել և այն դարձնել վարչապետին ենթակա մարմին: Նախատեսվում է նաև խմբագրել պաշտոնաթող հանրապետության նախագահներին և վարչապետերին տրամադրվող անձնական ցմահ պետական պահպանության տրամադրման վերաբերյալ գործող դրույթները. այս դրույթները վերաբերելու են միայն օրենքի ընդունումից հետո գործող և ապագա վարչապետներին և նախագահներին։ Առաջարկվում է լրամշակել ԱԺ նախագահին տրամադրվող պետական պահպանության վերաբերյալ դրույթը՝ այն հաշվառմամբ, որպեսզի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվի նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

Ըստ դրույթների՝ պաշտոնաթող նախագահների դեպքում սահմանվում է 7 տարվա, իսկ պաշտոնաթող վարչապետերի դեպքում՝ 10 տարվա ժամկետ:

2500 | 2
Facebook