Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տոնածառ չեմ ուզում, հայրիկիս մարմինն եմ ուզում». 10 տարեկան Արամի նամակը՝ Ձմեռ պապին

13:18, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ.
«Տոնածառ չեմ ուզում, հայրիկիս մարմինն եմ ուզում». 10 տարեկան Արամի նամակը՝ Ձմեռ պապին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ջերմուկցի 10 տարեկան Արամի նամակը Ձմեռ պապիկին. «Բարև, Ձմե՛ռ պապ ջան։ Ես ինձ համար նվերներ չեմ խնդրում, փոխարենն ավելի կարևոր ու թանկ բան եմ խնդրում։ Իմ հայրիկը զոհվել է սեպտեմբերի 14-ին` Ջերմուկում։ Բայց իմ հայրիկին դեռ չենք հուղարկավորել։ Ես լսել եմ մայրիկիս ու տատիկիս խոսակցությունը և գիտեմ, որ մեզ թույլ չի տալիս թշնամին, որ հայրիկիս վերցնենք, հայրիկս դեռ թշնամու մոտ է։

Շատ եմ խնդրում, թե կարող ես, էնպես արա, որ հայրիկիս տան, նրան տանենք պանթեոն, որ ես էլ նրան ծաղիկներ տանեմ։ Ինձ տոնածառ պետք չի, ՉԵՄ ուզում, միայն այդ մի խնդրանք ունեմ»։

4717 | 3
Facebook