Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պրոֆեսիոնալ սուր կուլ տվողը քիչ է մնացել զրկվի կյանքից

12:30, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ.
Պրոֆեսիոնալ սուր կուլ տվողը քիչ է մնացել զրկվի կյանքից

ԱՄՆ-ում պրոֆեսիոնալ սուր կուլ տվող 59-ամյա Սքոթ Նելսոնը պատահաբար տուժել է կրկեսային համար կատարելիս։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։

Դեպքը տեղի է ունեցել Մերիլենդում։ Տղամարդը ելույթ է ունեցել տեղի այգում. ներկայացման ժամանակ հինգ սուր խոցել են նրա որովայնը։ Սակայն պարզվել է, որ դրանք վնասել են լյարդն ու թոքերը։ Դեպքի վայր ժամանած բժիշկները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և հոսպիտալացրել։

Վիրահատության ժամանակ հեռացրել են սուր կուլ տվողի թոքի մի մասը։ Տղամարդն արդեն մեկ ամիս է, ինչ թերապիա է անցնում բուժհաստատությունում։ Նա խոստովանել է, որ 25 տարվա կարիերայի ընթացքում սա նրա հետ տեղի ունեցած երկրորդ նմանատիպ միջադեպն է:

8887 | 0
Facebook