Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նիժնևարտովսկում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի

12:06, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ.
Նիժնևարտովսկում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի

Նիժնևարտովսկում բնակելի շենքի փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցում. այդպիսով զոհերի թիվը հասել է 9-ի, հայտնել է Խանտի Մանսիյսկի ինքնավար օկրուգի կառավարության մամուլի ծառայությունը։
     «Սուրգուտի այրվածքների կենտրոնի բժիշկներն այս օրերին պայքարում են տուժածների կյանքի համար, ցավոք, 62-ամյա հիվանդին փրկել չի հաջողվել»,- ասվում է հաղորդագրությունում։
     Կիրակի օրը Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգի Նիժնևարտովսկի բնակելի բարձրահարկ շենքում տեղի է ունեցել կենցաղային գազի պայթյուն, երրորդ մուտքի երկրորդ և երրորդ հարկերի առաստաղները մասամբ փլուզվել են։ Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ չորս երեխա: Չորս մարդ հոսպիտալացվել է, երկուսի վիճակը ծանր է։
     Նշվում է, որ Սուրգուտի այրվածքների կենտրոնում մեկ հիվանդ բուժումը շարունակում է ծայրահեղ ծանր վիճակում՝ բացասական դինամիկայով։ Նիժնևարտովսկի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժումը շարունակող երկու հիվանդների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

3897 | 0
Facebook