Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Արցախի անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել

10:30, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ.
Արցախի անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդը հայտարարություն է տարածել. «Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակն իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ անցկացվող հանդիպումներին Արցախի Հանրապետության կողմից մասնակցում են միայն լիազորված ներկայացուցիչները: Մասնավորապես, ս.թ. դեկտեմբերի 7-ին ՌԴ խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման վայրում անցկացված հանդիպմանը Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է՝ որպես Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող:

Հարկ ենք համարում հանրությանը տեղեկացնել, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցած ձևաչափով հանդիպումներին հանդես է գալիս բացառապես Արցախի Հանրապետության շահերի պաշտպանության դիրքերից:

Անդրադառնալով վերը նշված հանդիպմանը՝ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության ներկայացուցիչը փաստարկներով և հիմնավորումներով բարձրաձայնել է արցախյան կողմի մտահոգությունները թե՛ Արցախում Ադրբեջանի գործողությունների հետևանքով ստեղծված էկոլոգիական բնույթի խնդիրների, և թե՛ մյուս անվտանգային մարտահրավերների մասին: Միևնույն ժամանակ կրկին շեշտում ենք, որ արցախյան կողմը շարունակելու է բոլոր հնարավոր միջոցներով Արցախի շահերը պաշտպանելու հանձնառությունը»։

| | |
5939 | 0
Facebook