Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կրպակի սեփականատիրոջը բերման ենթարկեցին

10:18, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ.
Կրպակի սեփականատիրոջը բերման ենթարկեցին

Քաղաքապետարանը քանդում է Հրապարակի հարևանությամբ տեղադրված կրպակը: Իրավիճակը լարվեց. բերման ենթարկեցին կրպակի սեփականատիրոջը:

Ավելի վաղ փաստաբան Րաֆֆի Ասլանյանն իր էջում գրել էր. «Քաղաքապետարանն այս պահին քանդում է Հանրապետության հրապարակի հարևանությամբ տեղադրված մանրածախ առևտրի կրպակը՝ այն պայմաններում, որ համապատասխան դատական ակտով արգելված է որևէ գործողությամբ խոչընդոտել կրպակի բնականոն աշխատանքը։ Թողնենք մի կողմ, որ դատական համակարգի անկախությունից, կարևորությունից անընդհատ բարբաջողները անտեսում են դատարանի որոշումը, բայց ինչո՞ւ չեն քանդում հարևանությամբ գտնվող, մի հանրահայտ ՔՊ-ականի փոխկապակցված մեկ այլ կրպակ»:

Ավելի ուշ ԿԳՄՍՆ-ն ու քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեցին՝ տեղեկացնելով, որ Հանրապետության հրապարակում ապամոնտաժվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն աղավաղող կրպակը:

6799 | 1
Facebook