Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մակրոնը կարծում է, որ բոլոր երկրները պետք է մասնակցեն 2024 թվականի Օլիմպիական խաղերին

21:48, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ.
Մակրոնը կարծում է, որ բոլոր երկրները պետք է մասնակցեն 2024 թվականի Օլիմպիական խաղերին

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ղեկավար Թոմաս Բախը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պնդում է 2024 թվականի Օլիմպիական խաղերին բոլոր երկրների մասնակցության անհրաժեշտությունը։
     Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ Օլիմպիադային պետք է մասնակցեն անգամ պատերազմող երկրները։ Հայտարարությունն արվել է ՄՕԿ-ի գործկոմի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։

2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերը նախատեսվում է անցկացնել հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը Փարիզում։

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը նոյեմբերին ասել է, որ եթե սպորտը դառնա քաղաքական ազդեցության գործիք, այն ամբողջությամբ կփլուզվի, նա կոչ է արել ներառել «սպորտային չեզոքության» մասին կետ Բալիում G20-ի գագաթնաժողովից հետո համատեղ հայտարարության մեջ:

4131 | 0
Facebook