Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մամիկոն Ասլանյանը կշարունակի կալանքի տակ մնալ

20:36, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ.
Մամիկոն Ասլանյանը կշարունակի կալանքի տակ մնալ

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը մերժել է Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:
     Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորում առավելագույն ձայներ է ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 12 814 ընտրող (45%): Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստն ու համայնքի ղեկավարի ընտրությունը։ Բայց դրանից մեկ օր առաջ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց։
     Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։
     Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբանները պնդում են՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

2229 | 0
Facebook