Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Միջազգային

Netflix-ը Թուրքիայի արևելքը Հայաստան է ներկայացրել

19:12, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ.
Netflix-ը Թուրքիայի արևելքը Հայաստան է ներկայացրել

Թուրք հանդիսատեսը բուռն է արձագանքել Netflix-ով ցուցադրվող «Պեպսի, որտե՞ղ է իմ ինքնաթիռը» սերիալի առաջին մասի էպիզոդներից մեկում հայտնված մի քարտեզին, որտեղ Թուրքիայի արևելյան տարածքները ներկայացվել են որպես Հայաստան։ Սոցիալական տարբեր հարթակներում սերիալի թուրք երկրպագուները հանդես են եկել սուր քննադատությամբ։
     «Պեպսի, որտե՞ղ է իմ ինքնաթիռը» սերիալը չորս մասից բաղկացած դոկումենտալ ֆիլմ է, որը լույս է տեսել 2022 թվականին։ Ֆիլմը պատմում է 20-ամյա մի երիտասարդի մասին, ով որոշում է մասնակցել Պեպսիի հայտարարած մրցույթին և ինքնաթիռ շահել և արդյունքում իրադարձություններն այնպես են զարգանում, որ գործը հասնում է դատարան։
     Ինչպես նկատել են թուրքական լրատվամիջոցները, Netflix-ի կողմից նման մոտեցումը Թուրքիայի քարտեզի նկատմամբ առաջին անգամ չէ։ Նման դեպք էր գրանցվել նաև «Լրտեսը» սերիալի ժամանակ, որտեղ կադրում հայտնվել էր քարտեզ, որտեղ Թուրքիայի տարածքը բաժանված էր։ Եվս մեկ նման կադր հայտնվել էր «Երկրորդ Համաշխարհայինի կարևորագույն դեպքերը» դոկումենտալ ֆիլմում, որտեղ կրկին Թուրքիայի տարածքը եղել է բաժանված՝ ներկայացվելով որպես Հայաստանի տարածքներ։

| | |
3284 | 0
Facebook