Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ունենք դեպք, որ մարդն ունի մոտակայքում բնակարան, բայց տնակից չի հրաժարվում». Փաշինյան

19:00, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ.
«Ունենք դեպք, որ մարդն ունի մոտակայքում բնակարան, բայց տնակից չի հրաժարվում». Փաշինյան

Թեև ՀՀ վարչապետը նշեց, որ դե յուրե ՀՀ-ն երկրաշարժից տուժած քաղաքացիների հանդեպ ոչ մի պարտավորվածություն չունի, սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ մենք Գյումրիում ունենք տնակներ: «Հընթացս մենք ստացանք դիմումներ, որ ժամանակին եղել են անարդարություններ, որ ոմանց նկատմամբ պետությունն իր պարտավորությունը չի կատարել: Ես տվեցի հանձնարարական՝ պարզել տնակներում գտնվելու հանգամանքները: Հընթացս պարզվեց, որ մարդիկ գյուղերում ունեն տուն, բայց եկել բնակվում են Գյումրու տնակում: Կան տնակներ, որոնք ավերակ են, կամ շարունակում են մնալ այն մարդկանց տիրապետության ներքո, ովքեր ունեն բնակարան: Ունենք դեպք, որ մարդը ունի մոտակայքում բնակարան, բայց տնակը ժամանակին չի ապամոնտաժվել: Կարևոր է, որ պարզվեն առանձին- առանձին բոլոր դեպքերը, եթե պարզվի, որ պետությունն ունի պարտավորություն որևէ քաղաքացու նկատմամբ, ապա դա կիրականացվի, սակայն ես կարծում եմ, որ այստեղ խստություն է պետք, բնակարան ստացած ընտանիքի տնակը պետք է ապամոնտաժվի, որովհետև տնակները խաթարում են քաղաքի զարգացմանը»,- ասաց նա:

3007 | 0
Facebook