Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պատրաստ ենք օր առաջ սկսել երկաթուղու գործարկման ընթացքը» ․Փաշինյան

16:54, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ.
«Պատրաստ ենք օր առաջ սկսել երկաթուղու գործարկման ընթացքը» ․Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում մանրամասներ հայտնեց երեկ տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստի վերաբերյալ․ «Հանդիպման մասին ՌԴ կառավարության կայքում տեղադրվել է հաղորդագրություն և նաև կարող եմ ասել, որ քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը, չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք, ցավոք սրտի, բայց ուզում եմ վերահաստատել, որ ՀՀ-ն պատրաստ է և շահագրգռված է այդ ծրագրի իրականացմամբ, և մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և ՀՀ-ն պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը, մենք նախկինում բարձրաձայնել ենք մեր պատկերացումները, մեր ընկալումն է, որ երկաթուղին և ճանապարհները պետք է գործեն ՀՀ Օրենսդրության շրջանակներում»։

2945 | 0
Facebook