Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ալիևի և Փաշինյանի հանդիպման անցկացմանն իր տարածքում»․ Պեսկով

15:36, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ.
«Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ալիևի և Փաշինյանի հանդիպման անցկացմանն իր տարածքում»․ Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև իր տարածքում հանդիպման անցկացման համար, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը․ գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ մեջբերեով Կրեմլի խոսնակի խոսքերը։

«Ռուսաստանը, անշուշտ, պատրաստ կլինի տրամադրել անհրաժեշտ բոլոր օգնությունը՝ իր տարածքում նման հանդիպում անցկացնելու համար»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Ալիևի և Փաշինյանի հանդիպումը մինչև տարեվերջ կայանա Ռուսաստանում։

3466 | 0
Facebook