Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կոչ եմ անում ծանրութեթև անել հայրենիքին ծառայելու հնարավորությունը»․ Սուրեն Պապիկյան

11:48, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ.
«Կոչ եմ անում ծանրութեթև անել հայրենիքին ծառայելու հնարավորությունը»․ Սուրեն Պապիկյան

ԱԺ-ում ընդունվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

«Ես կարծում եմ, որ գոյություն ունեցող համակարգն այսօր չի բավարարում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, և մենք սահմանում ենք ավեի բարձր նշաձող: Պայմանագրայինը պետք է ունենա ավելի բարձր պատրաստվածություն, ավելի բարձր կարողություն, և պրոֆեսիոնալ բանակը ենթադրում է, որ մեր բանակի զինվորները պետք է ունենան ավելի բարձր ստանդարտներ և ունենան սոցիալական ավելի բարձր ապահովվածություն։ Կոչ եմ անում պահեստազորում գտնվող պայմանագրայիններին ու սպաներին ծանրութեթև անել իրենց հայրենիքին դեռևս ծառայելու հնարավորությունը: Մենք սիրով սպասում ենք նրանց՝ միասին մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու»,- ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

4863 | 0
Facebook