Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

«Սա մեծ պատերազմի նախերգանք է. այդ պատերազմում Հայաստանը դառնալու է պալիգոն». Ռուբեն Մելքոնյան

23:48, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2022 թ.
«Սա մեծ պատերազմի նախերգանք է. այդ պատերազմում Հայաստանը դառնալու է պալիգոն». Ռուբեն Մելքոնյան

Թուրքական և ադրբեջանական զինված ուժերը համատեղ զորավարժություն են անցկացնում Ադրբեջանում։ Երկու երկրների ուժային գերատեսչությունների տարածած հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայի և Ադրբեջանի բանակային ստորաբաժանումները ռազմական համագործակցության պայմանագրի շրջանակներում են համատեղ զորավարժանք սկսել Բաքվի, Աստարայի, Ջաբրայիլի (Ջրական) և Իմիշլիի նահանգներում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դիմելով «Եղբայրական բռունցք» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մասնակիցներին՝ նշել է. «Ես հավատում եմ, որ դուք ուժ տվեցիք ընկերներին և վախեցրեցիք թշնամիներին»։

Էրդողանը նաև հավելել է՝ այս զորավարժությունները ցույց են տվել, որ Բաքվին և Անկարային ոչ ոք չի կարող բաժանել:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԵՊՀ արևելագիտության դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Իրանի սահմանին մեկնարկած զորավարժությունները համարեց մեծ պատերազմի նախերգանք, մեծ պատերազմի, որի համար Հայաստանը կդառնա թատերաբեմ։

«Այս զորավարժություններն առաջին հերթին մեսիջ են Իրանին, իրանական զորավարժություններին և Իրանի այն մտահոգություններին, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի սահմաններին՝ կարմիր գծին՝ Հայաստանի սահմանների մասով։ Այս զորավարժությունները մեծ պատերազմի նախերգանք են, որտեղ Ադրբեջանը կարող է լինել պատերազմ հրահրող առաջամարտիկ՝ թվացյալ, որովհետև այդ մեծ պատերազմը հրահրող պետություններն են Թուրքիան և Իսրայելը։ Հայաստանը շատ փոքր գործոն է, բայց Հայաստանը դառնալու է այդ մեծ պատերազմի թատերաբեմ կամ պալիգոն այդ «մեծ խաղի» ժամանակ»,- ասաց Մելքոնյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Սա մեծ պատերազմի նախերգանք է. այդ պատերազմում Հայաստանը դառնալու է պալիգոն». Ռուբեն Մելքոնյան
| | |
3735 | 0
Facebook