Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դնեպրում կապամոնտաժվեն Պուշկինի, Լոմոնոսովի և Գորկու հուշարձանները

00:30, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ.
Դնեպրում կապամոնտաժվեն Պուշկինի, Լոմոնոսովի և Գորկու հուշարձանները

Դնեպրի իշխանությունները որոշել են ժամանակավորապես ապամոնտաժել Ռուսաստանի և ԽՍՀՄ պատմությանն ու մշակույթին առնչվող հուշարձանները։

«Այսօր Դնեպրի քաղխորհրդի գործադիր կոմիտեն ինքնուրույն որոշել է Պուշկինի, Լոմոնոսովի, Գորկու և այլոց հուշարձանները տեղափոխել Զոոկտրոլ կոմունալ ընկերության տարածք, թող մի քիչ կանգնեն այնտեղ, ավելի առողջ կլինեն»,- գրել է նա:
     Ինչպես հաղորդվում է, ռուսական լայնածավալ ներխուժման մեկնարկից հետո ուկրաինական քաղաքներն սկսել են ակտիվորեն ազատվել ռուսական պատմության և մշակույթի հետ կապված տեղանուններից և հուշարձաններից։

Այսպիսով, նոյեմբերի 9-ին Խարկովում ապամոնտաժվեց ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը։ Նոյեմբերի 11-ին Ժիտոմիրում Պուշկինի կիսանդրին հանել են պատվանդանից և տարել։

Նոյեմբերի վերջին Օդեսայում որոշում կայացվեց ապամոնտաժել ռուս կայսրուհի Եկատերինա II-ի հուշարձանը, իսկ դեկտեմբերի 1-ին Իզմայիլի կոմունալ ծառայությունները ապամոնտաժեցին ռուս հրամանատար Ալեքսանդր Սուվորովի հուշարձանը։

4720 | 0
Facebook