Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կոտայքի մարզում 6-ամյա տղա է մահացել

21:12, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2022 թ.
Կոտայքի մարզում 6-ամյա տղա է մահացել

Կոտայքի մարզի Նաիրի վարչական տարածքում գործող պոլիկլինիկաներից մեկից նոյեմբերի 29-ին, ժամը 12։30-ին հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել են տղա երեխայի դի։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 6-ամյա Դավիթ Գ-ն է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Մայրն էլ հայտնել է, որ երեխան տանը իր տան անդամների ներկայությամբ հանկարծամահ է եղել։

4645 | 0
Facebook