Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

18:54, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2022 թ.
Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
     Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները, Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին և Երևան-Սևան ավտոճանապարհի 40-50-րդ կմ-ին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
     Արարատի, Լոռու մարզերում, Աշոցքի տարածաշրջանում, Հրազդան, Ծաղկաձոր և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն:
     Սյունիքի մարզում և Լանջիկ-Մաստարա ճանապարհահատվածում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

| | |
2870 | 0
Facebook